Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան»,- ասաց Թադևոսյանը:

Հակառակորդը կեսգիշերիցհետոևվաղառավոտյան թիրախավորել էր Շուշի քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում:

Հայերեն Русский

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով

ՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵԱՏՄ-ում ընդգրկված որևէ երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր որոշման հարցում․ Փաշինյան

Փաշինյանը հայտարարել է՝ Պուտինի հետ ըմբռնում են ձևավորել, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը պետք է որևէ ձևով լուծել

Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան

Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան