Արցախ

Հրապարակվել է հրթիռակոծության հետևանքով Շուշիին պատճառված նյութական վնասի մասին տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է հրթիռակոծության հետևանքով Շուշիին պատճառված նյութական վնասի մասին տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով Շուշի քաղաքին պատճառված նյութական վնասի մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հակառակորդը կեսգիշերիցհետոևվաղառավոտյան թիրախավորել էր քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում