Քաղաքականություն

Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, Տաբարե Վասկեսը և Խոսե Մուխիկան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը.

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»:

Խուլիո Մարիա Սանգինետտին Ուրուգվայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985-1990 և 1995-2000 թվականներին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան՝ 1990-1995 թվականներին, Տաբարե Վասկեսը՝ 2005-2010 և 2015-2020 թվականներին, Խոսե Մուխիկան՝ 2010-2015 թվականներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում