Պետք է թույլ չտալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում. Դենիս Դվորնիկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովի կարծիքով` չպետք է թույլ տալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում:

«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ հստակ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ ՌԴ իշխանությունները բազմիցս նշել են, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվել և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար, Դվորնիկովը պատասխանեց. «Ակնհայտ է , որ պետք է թույլ չտալ այդպիսի բազաների ստեղծումը, որովհետև եթե նրանք ամրապնդվեն այդ տարածքներում, դա որևէ լավ բանի չի հանգեցնի: Կարծում եմ` երկու անգամ երկուսի պես պարզ է»,- ասաց Դվորնիկովը:

Հարցին, թե ինչպե՞ս թույլ չտալ ստեղծումը. արդեն իսկ տեղեկություններ կան, որ ահաբեկիչները ներթափանցել են Դաղստան և Ինգուշեթիա, որոնց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը չեզոքացրել է:

«Եթե հիմանրանք քիչ են, հետագայում կշատանան և, իրոք, դա մեծ խնդիր է: Եվ այդ խնդրին պետք է համալիր լուծում տալ և լիարժեք սկսել շահերը առաջ տանել այս իրավիճակում: Այստեղ արդեն հնարավորություն չկա պահպանել խորամանկ չեզոքությունը: Սա վերաբերվում է ոչ միայն կոնկրետ բազաներին, այլ ընդհանուր hստակեցման խնդիր է: Պետք է կողմնորոշվել»,- եզրափակեց Դվորնիկովը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում