Արցախի նորանշանակ ՊՆ-ն խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար
1 րոպեի ընթերցում
![Արցախի նորանշանակ ՊՆ-ն խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032860.jpg)
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արզումանյանը խոստացել է անել հնարավորը ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
«Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է Արցախի նորանշանակ ՊՆ-ն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:
Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետև կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ: