Վերլուծություն

Արցախի կարգավիճակի քննարկումները կտեղափոխվեն միջազգային հարթություն. Շահան Գանտահարյանի հոդվածը

5 րոպեի ընթերցում

Արցախի կարգավիճակի քննարկումները կտեղափոխվեն միջազգային հարթություն. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը ենթարկվում է նախորդ երկու մարդասիրական հրադադարների խախտման ճակատագրին։ Բաքուն փաստորեն չի կարողանում տեր կանգնել իր հանձնառությանը։ Այստեղ մեկընդմիշտ պետք է ըմբռնել, որ զինադադար հարգել կամ չհարգելն Անկարան է կայացնում Բաքվի փոխարեն։ Բաքուն ռազմաքաղաքական դաշտում ամբողջովին հանձնվել է Անկարային։

Այս իրողությանը էապէս ծանոթ են բոլոր այն կողմերը, որոնք նախաձեռնում են միջնորդությամբ զինադադար հաստատելու աշխատանքը։ Երեք համանախագահող երկրները հերթով կատարեցին իրենց փորձը։ Որոշ նրբություններ պետք է նկատել այս վերջին նախաձեռնության դեպքում։ Կան փորձեր հրադադարը փրկելու։

ԱՄՆ պետքարտուղարը հորդորում էր հայերին պատերազմել եւ հաջողությամբ պաշտպանողականմարտեր կիրառել։ Նախագահ Թրամփն էր, որ ընտրական արշավների ընթացքում հատուկ կենտրոնացավ արցախյան պատերազմի վրա։ Մի պահ շրջանցելով զուտ ընտրական նպատակով կատարված հայտարարությունների բաժինը, նկատենք մի քանի արտահայտություն, որն այս առիթով կատարեց նախագահ Թրամփը։

Հայկական զանգվածային քվեին տիրանալու նպատակովհայտարարություն անող ԱՄՆ նախագահնակնարկություն արեց ինչ որ ծրագրի, որի ուղղությամբ աշխատում է իր վարչակարգը։ Հավելեց, որ դյուրին լուծելի խնդիր է կարգավորումը եւ զուգահեռ գծեց Սերբիայի եւ Կոսովոյի պարագաների հետ։

Համեմատություն անելուայս երեւույթը անմիջապես մտաբերել է տալիս այս անգամ նախագահ Պուտինի արցախյան պատերազմի բնութագրման ընթացքում հայտարարած «Թուրքիան չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Ղարաբաղը»նախադասությունը։ Արցախը համեմատվում է Կոսովոյի եւ Ղրիմի հետ։ Առանց խորանալու Ղրիմի եւ Կոսովոյի կարգավիճակների տարբերությունները վերլուծելու փորձի մեջ, արագ նկատենք, որ երկու դեպքերում էլ, ըստ էության, Արցախի կարգավիճակի հարցն է, որը գերադասվում է։ Կարգավիճակի գերադասման հիմնավորումները Պուտինի պարագայում ավելի հստակ են։ Արցախը ենթարկվել է ցեղային զտմանԱդրբեջանի կողմից. ավելիհեռու անցյալում ենթարկվել էՑեղասպանության՝ պատերազմը հրահրած Թուրքիայի կողմից։ Ռուսաստանը բոլորից ավելի շահագրգռված է խնդրի լուծմամբ, հետեւաբար ուզում է ասել՝ բոլորից առաջ պատրաստ է երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Թէ՝ի՞նչ կարգավիճակով, պարզ չէ, բայցՂրիմի օրինակը բերելըորոշպատկերացմանուղղորդումկարող է ենթադրել։

Մինչդեռ, Թրամփի թեկուզ ընտրական, այնուամենայնիվ ենթադրաբար ներվարչակարգայինքննարկումների իբրեւ արդյունք՝ ծրագիրն ու Կոսովոյի հիշեցումը կարող ենայլ պատկերացումներ հրապարակելու մեկնակետ հանդիսանալ։

ԱՄՆ պետքարտուղարը իրազեկ լինելով, որ Արցախը պատերազմում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Թուրքիայի կողմից այս պատերազմում ներմուծված ահաբեկիչների դեմ, հայկական կողմին հորդորում է լավ կռվել՝ ակնկալելով նաեւ լավ պաշտապանական մարտեր կիրառել։

Ստացվում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարըհայկական կողմին արդյունավետ պատերազմ էրմաղթում, մինչ նույն երկրի նախագահի անվտանգության հարցերի խորհրդականը զինադադարի նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Զուտ քաղաքագիտական ակնոցով Պոմպեոն ի վերջո համանախագահող միջնորդ երկրի ներկայացուցիչ է, եւ հրադադարի փոխարեն հաջող մարտերի մաղթանք էր կատարում կողմերից մեկին։ Այս բոլորի արանքում պատժամիջոցների սպառնալիքով վերստին լարվում են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները եւ Թրամփըընտրական կետեր արձանագրելու համար խոստանում է շատ արագ, հեշտությամբ լուծել արցախյան հակամարտությունը՝ հիշելով Կոսովոն։

Կոսովոյի հուշումը ընտրական խոստում է՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու։ Ղրիմի օրինակի զուգակցումը Արցախին, սկսելու համար Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ընկալելու մոտեցում է՝ ռուսական ազդեցությունը հզորացնելու շահից մեկնելով։ Ի՛նչ էլ լինեն շարժառիթները համանախագահող երկու գերտերությունները այսպիսով գերադասում են Արցախի կարգավիճակի խնդիրը։ Երրորդ համանախագահող երկրի խորհրդարանը, ուր ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները արդեն մեկնել են Արցախ,պատրաստվում է քննարկելու Արցախի ճանաչման օրինագիծը։

Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ այս հանգրվանին՝ անմիջական առումովո՛չ Կոսովոյի օրինակը կաշխատի, ո՛չ Ղրիմիկարգավիճակին կհետեւի Արցախը ո՛չ էլ Ֆրանսիայի խորհրդարանը կճանաչի Արցախի անկախությունը։ Բայց որ Արցախի կարգավիճակի քննարկումները կտեղափոխվեն միջազգային հարթություն, դա միանշանակ համոզում է։ Արցախի կարգավիճակի արծարծումը Թուրքիայի դեմ միջազգային ճնշամիջոց կդառնա։ Իսկ Անկարան միջազգային հանրությանը առիթավորվելու բազմաթիվ պատճառներ է տրամադրում։

Շահան Գանտահարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում