Ռուս լրագրողները ներկայացրել են «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիմոֆեյ Երմակովը, ով մեկ շաբաթ գտնվել է պատերազմող Արցախում, նշում է, որ ինքը ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային, ինչպես նաև այդ երկրի կողմից կատարված ռազմական հանցագործություններին։

«Մենք կանխամտածված հրաժարվել ենք մեկնաբանել ֆիլմում ներկայացված կադրերը, որպեսզի դրանք չխանգարեն անաչառ ընկալելու տեսածը»,- նշել է Երմակովը։

Երմակովը ֆիլմում ներկայացնում է ադրբեջանական բանակի կողմից հրետակոծության հետևանքով ավերված Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը։ Լրագրողը նաև հարցազրույցներ է վերցրել քաղաքի բնակիչներից, իր գործընկերներից և իշխանության ներկայացուցիչներից։

Հայերեն Русский

Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին

Հարավային Կորեայում հայտնաբերվել է 10 տարվա ընթացքում խոլերայով վարակման առաջին դեպքը

Դեսպան Մկրտչյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները

Մոսկվան Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կապում է Ռուսաստանի անվտանգության հարցերի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Եվրոպական մարմնամարզության պատվիրակությունը քննարկել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքը

Արմստատն առաջին անգամ հրապարակել է Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիր

«Ուժեղ Հայաստան»-ն արձագանքել է հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկին և հայտնել արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին