ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6614 կորուստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 217 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ:
Վերջին օրվա ընթացքում խոցվել էր ևս 11 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում: