Արցախի թեմի առաջնորդը պատերազմը կանգնեցնելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, որպեսզի վերջիններս կանգնեցնեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին արքեպիսկոպոսն ասել է իր տեսաուղերձում:

«Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ դաժան պատերազմ է Արցախում, և Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այստեղ և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք Լեռնային, անտառային մասնագետներ են: Ես դիմում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին` պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Հարյուր տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ, ինչպես 1989-1990թթ. Սումգայիթում և Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ: Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք` նեոօսմանիկ կայսրություն ստեղծել, այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են»,- ասաց Պարգև Սրբազանը:

Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է մաքրել հայությանն իր տարածքից:

«Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, կրոնապետերին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց` իրենց վճռական ձայնը բարձրացնեն ու կանգնեցնեն այս արյունահեղությունը: Ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, մեծահասակներ, երեխաներ և կանայք: Ես հույս ունեմ, որ, ինչպես 90-ական թվականներին և 2016 թվականին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ վճռական ձևով նա կկասեցնի այս պատերազմն Արցախի տարածքում»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը