Շուշին ապրում է. հարսանիք՝ Ղազանչեցոց եկեղեցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս պատերազմի, թուրք-ադրբեջանական վայրագությունների, կյանքը Արցախում կանգ չի առնում. Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հոկտեմբերի 24-ին պսակադրություն է եղել:

Ամուսնացողները լրագրող Մարիամ Սարգսյանը և կամավոր Հովիկ Հովսեփյանն են:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է. «Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները... Երջանի՛կ լինեք»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը մասնակցել է պսակադրությանը, տեղեկացրեց, որ արարողությունը հայտնվել է նաև Արցախում գտնվող միջազգային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, նրանք ներկա են եղել, տեսանկարահանել:

«Շատ կարևոր էր որպես ուղերձ, որ որևէ կերպ չենք դադարելու ապրել մեր բնականոն կյանքով, որևէ կերպ պատերազմը մեզ չի կանգնեցնելու: Երկու հրաշալի երիտասարդներ են ամուսնացողները: Իրենք ասում էին, որ սա հենց իրենց կոչն է, որ որևէ կերպ չեն դադարելու ապրել բնականոն կյանքով»,-ասաց Աբրահամյանը:

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ