Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBC-ն:

Կանադական ընկերությունը նշել է, որ միայն վերջերս է իմացել, որ շարժիչներն օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերի համար:

Bombardier Recreational Products- ը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների առաքումը «անհասկանալի գործածությամբ երկրներ» այն լուրերի ֆոնին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք էլ Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվում:

Քվեբեկում տեղակայված ընկերությունն ասել է, որ անցյալ շաբաթվա վերջին է իմացել, որ ավստրիական իր դուստր ձեռնարկության ՝ Rotax- ի կողմից արտադրված՝ որոշ ավիաշարժիչներ օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վրա:

«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել: Միևնույն ժամանակ, մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների առաքումը անհասկանալի գործածությամբ երկրներ», - ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիերը՝ Radio Canada-ին:

Լանգելիերն ասել է, որ Rotax-ի բոլոր շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:

Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմականսարքավորումների մատակարարումըկասեցնելու մասին:Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական զինված ուժերի կողմից խոցված թուրքական «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որն արտադրվել է 2020թ. հունիսին` Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել սեպտեմբերին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն العربية English Русский

ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին․ կա 11 վիրավոր

ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը