Օ'Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մասին մանրամասներ խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ'Բրայենը։

Նա տեղեկացրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։«Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ'Բրայենը։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար