ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
1 րոպեի ընթերցում
![ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032577.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է Պողոսյանը:
Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի մայրաքաղաքին հասցվել է մոտ 8 հրթիռային հարված: Թիրախավորվել են քաղաքի քաղաքացիական շրջանները: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: