Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել. ԼՐԱՑՎՈՂ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտում երկու անգամ պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ի թղթակիցը, օդային տագնապի ազդանշան չի միացել, ամենայն հավանականությամբ աշխատել է Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանությունը։
15:00 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Արցախի մայրաքաղաքում հանգիստ է։
17:25 -«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է,որ կրկին երկու պայթյուն է լսվել: Օդային տագնապի ազդանշան չի միացել, ամենայն հավանականությամբ աշխատել է Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանությունը։