Հասարակական

ՀՀ-ն հերքում է Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին «Ադրբեջանի «ցինիկ սուտը»

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն հերքում է Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին «Ադրբեջանի «ցինիկ սուտը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական սուտը Հայաստանի կողմից Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակելու վերաբերյալ։

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում