Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետակոծել Մարտակերտն ու հարակից գյուղերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում հակառակորդի կողմից կրկին հրետակոծվել են Մարտակերտ քաղաքի մոտակա գյուղերը, ոչ ինտենսիվ՝ նաև քաղաքը: Հրետակոծության հետևանքով վնասվել են բնակարաններ և հասարակական նշանակության շինություններ: Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի խոսքով՝ քաղաքում վնասի չափը մեծ է և ամենօրյա աշխատանքներ են տարվում այն ճշտելու համար: Ժամը 14:40-ի դրությամբ՝ դեռևս, ոչ ինտենսիվ ձևով հրետակոծվում է Մարտակերտը»,- ասաց Զաքարյանը:

Լրագրողի խոսքով՝ քաղաքում գործում է կոմունիկացիոն համակարգը, կա էլեկտրական հոսանք, ջուր, սակայն դեռ չկա բնական գազը, որն, անվտանգության նկատառումներով, կտրվել էր պատերազմի հենց առաջին օրը:

«Բնակչության հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ կամ ընկճվածություն չկա, ապաստարաններում են: Բոլորը մտածում են միայն հաղթանակի մասին»,- նշեց Լուսինե Զաքարյանը:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի