Հնագետները հին արտեֆակտներ են հայտնաբերել հալչող սառցադաշտերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալպյան լեռներում սառցադաշտերի ակտիվորեն հալչելու պատճառով հնագետների խումբը կարողացել Է այդ վայրերում հին արտեֆակտներ հայտնաբերել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Հետազոտողները գտել են բուսամազիկներից պատրաստված թել, որը մոտավորապես վեց հազար տարեկան Է, փայտե ֆիգուրա, քուղակապերով կոշիկ, որը թվագրված Է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակ, ինչպես նաեւ այլ գանձեր:

Բոլոր առարկաները պահպանվել են հիանալի վիճակով, քանի որ սառույցը նրանց պաշտպանել Է փտելուց: Գիտնականները գիտակցում են, թե ինչ կործանարար ազդեցություն Է ունենում կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի վրա: Եվ, այդուհանդերձ, նրանք մի պլյուս են գտել. հալչող սառցադաշտերը փորձագետներին «հնարավորություն» են տվել զգալիորեն ընդլայնել այն մարդկանց կյանքի մասին ըմբռնումը, որոնք լեռներում ապրել են հազարամյակներ առաջ:

Գիտության մեջ նույնիսկ ի հայտ Է եկել հետազոտության նոր բնագավառ՝ «սառցային հնագիտություն» անվանմամբ:

Երկար ժամանակ տարածված Էր այն կարծիքը, որ նախապատմական ժամանակաշրջանի մարդիկ չեն լքել բարձր լեռները, բայց վերջերս արված մի շարք հետազոտություններ վկայում են հակառակի մասին: Անցած ամսին հնագետ Ռեգուլա Գաբլերը եւ նրա թիմը Ալպերի Շնիդեյոխի լեռնանցքում հայտնաբերել են պարան:

Գիտնականները կարծում են, որ այդ գտածոն նույնպես ավելի քան վեց հազար տարվա Է: 2003 թվականին հետազոտողների արդեն մեկ այլ խումբ, որոնք պեղումներ Էին անցկացնում այդ նույն շրջանում՝ ծովի մակարդակից գրեթե երեք հազար մետր բարձրության վրա, գտել են նետերով լի արկղ, որը թվագրված Է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակ:

Այդ ամենը գիտնականներին թույլ Է տվել այն եզրակացությունն անել, որ մարդիկ լեռներ են բարձրացել վանակն եւ տարբեր օգտակար հանածոներ գտնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը