Հասարակական

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հայտնեց, որ ակցիան տեղի է ունեցել Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։

«Ակցիան կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությունը, քայլեր ձեռնարկի պատերազմի անհապաղ դադարեցման համար և ճանաչի Արցախի անկախությունը: Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով և հայերենով։ Աղոթքով և ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։ Հանրահավաքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների և Արցախի հերոսի կոչմանն արժանացած, իսպանահայ Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։Ելույթով հանդես եկան Տաթև Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն և Էմմի Մանուկյանը»,- ասաց Սուլյանը:

Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը նշեց, որ ավելի քան 700 հայորդիներ կոչերով դիմել են Իսպանիայի կառավարությանը` դատապարտելով իր որդեգրած անտարբերությունը։

«Ներկաները դատապարտեցին նաև իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, իսպանական ընկերությունների` Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան որպես ԵՄ և ԵԱՀԿ-ի անդամ իր լռության պատը քանդի ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից և մարդու իրավուքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի արցախահայությանը սպառնացող վտանգի մասին»,- նշեց Տաթև Սուլյանը:

Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հավելեց, որ կատալոնահայության պահանջները գրավոր ձևով փոխանցվել են Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը:

Սեպտեմբերի 30-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية Русский

Հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար և սպասարկման երկարացված գրաֆիկ. Ամերիաբանկի նոր մասնաճյուղն իր դռները բացեց Աջափնյակում

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ

Լատվիան և Լիտվան Վուչիչի ինքնաթիռին թույլ չեն տա անցնել իրենց օդային տարածքով. Kurir

Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարները մասնակցել են «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովին

Կառավարության և ԱԺ-ի համատեղ նախաձեռնությունը. քաղաքացիների հարցերին կպատասխանեն պաշտոնյաներն ու պատգամավորները

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

ԳԹԿ-ն հորդորում է դիմորդներին բուհերի ընդունելության 2-րդ փուլին մասնակցել՝ պարտադիր նշելով բուհն ու մասնագիտությունը

Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել

Ավելի ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել. Կոնջորյանը՝ իմպիչմենտի նախաձեռնության մասին