Արցախ

Ադրբեջանն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,-նշում են ՊԲ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում