ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գյանջա քաղաքում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԲ հաղորդագրությունը, Գյանջայում տեղակայված են ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա՝ ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը բազմիցս ընդգծել են՝ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի: