Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում լարման կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դենդիասը նշեց, որ Աթենքից ուշադիր հետևում են զարգացումներին, ողջունում են կրակի դադարեցման բանակցությունները Մոսկվայում: «Մեզ շատ մտահոգում են այդ պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»,-ասաց նախարարը:

Հունաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ բացարձակապես հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը: «Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում»,-ասաց նա:

Դենդիասը հիշեցրեց, որ Հունաստանն այս կապակցությամբ ի սկզբանե բարձրացրել է իր ձայնը: «Մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ-ի արձագանքը՝ տևական հրադադարի և խաղաղ լուծման կոչ անելով՝ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաև առաջարկեցինք, որ ԵՄ-ն կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի չհիմնավորված պնդումներին, մեղադրանքներին, հիշեցրեց, որ Հունաստանը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին:

Հունաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելքում լարումների ու ապօրինի գործողությունների մասին: «Բոլորն էլ ունեն քաջ հայտնի ընդհանուր հայտարար: Ընդհանուր հայտարարը Թուրքիան է, միջազգային լեգիտիմությունը հարգելու ԵՄ-ի կոչերի անտեսումը Թուրքիայի կողմից»,-ասաց նա ու հավելեց, որ Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը