Արցախ

Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Տողը, Տիգրանավանը, Այգեհովիտը. հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրերը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Տողը, Տիգրանավանը, Այգեհովիտը. հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ «Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ՊԲ ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում