Վահրամ Պողոսյանը հերքում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի զոհվելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի զոհվելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պողոսյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։
Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Պողոսյանը: