Արցախ

Վահրամ Պողոսյանը համոզված է, որ Արցախի անկախությունը ճանաչել ցանկացող երկրներ կան

1 րոպեի ընթերցում

Վահրամ Պողոսյանը համոզված է, որ Արցախի անկախությունը ճանաչել ցանկացող երկրներ կան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախության ճանաչման հարցը միանշանակ գտնվում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն Արցախի իշխանությունների խնդիրը ոչ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ նաև աշխարհի շատ այլ երկրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախություն ճանաչման հարցով:

Նրա գնահատմամբ քաղաքական ամբողջ գործընթացը պետք է տարվի այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն աշխարհի շատ երկրներ: «Այս ուղղությամբ չեմ բացառում նաև, որ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` մի շարք հանգամանքներից են կախված արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևորագույն հարցի հետ կապված որոշումները:

Պողոսյանի կարծիքով` եթե գործընթացները այնպես զարգանան, որ Արցախի նախագահը դիմի աշխարհի պետություններին Արցախի անկախության ճանաչման հարցով, այն ժամանակ կտեսնեն, թե որ պետությունները պատրաստ կլինեն ճանաչել Արցախի անկախությունը:

«Համոզված եմ, որ այդպիսիք կան»,- եզրափակեց Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում