ՊԲ ՀՕՊ-ն արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ
1 րոպեի ընթերցում
![ՊԲ ՀՕՊ-ն արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031324.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա մասին վկայող տեսանյութ է հրապարակել Արցախի ՊՆ-ն:
Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում: Հադրութի հատվածում ևս լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: