Տարածաշրջանային

ՀՀ ուղևորվող բեռնատարում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել. Վրաստանն`Ադրբեջանի կեղծիքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել: Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը: Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:

«Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»,- նշված է ծառայության հայտարարությունում:

Հայերեն

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/05/25

Ասիական ինդեքսներ - 14/05/25

Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե. ՆԳՆ-ն Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին

ՌԴ-ում ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

Թուրքիայի նախագահն առցանց մասնակցել է Թուրքիա-ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Սիրիա քառակողմ հանդիպմանը

Զինվորական ծառայությունն ավարտած 1600-ից ավելի քաղաքացի աջակցություն է ստացել վերապատրաստվելու, աշխատանք գտնելու հարցում