Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ- Շամպանն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան CBC հեռուստառադիոցանցը, լրագրողների հետ ճեպազրույցում Շամպանն ասել է, որ զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Ուղերձը շատ պարզ էր, որ արտաքին կողմերը պետք է մի կողմ մնան, քանի որ դա արդեն շատ բարդ իրավիճակ է: Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար, և մենք պետք է համոզվենք, որ ոչ ոք հակամարտությունը չի սրում: Ընդհակառակը, միջազգային հանրությունը պետք է միասնական լինի բանակցությունների վերադառնալու, հրադադարի ռեժիմը պահպանելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հարցում», - ասել է Կանադայի ԱԳ նախարարը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո