Ադրբեջանը կենդանի ուժի կորուստները փորձում է լրացնել արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունները հոկտեմբերի 9-ին բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են, Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ: Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պողոսյանը:
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: