ՀՀ և երրորդ երկրների կողմից ԱՀ միջազգային ճանաչումը՝  որպես առաջին հրատապության հարց

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը գերխնդրի է վերածվել, ուստի, դիմում ենք միջազգային հանրությանը ակտիվ քաղաքական խոսույթ և գործելակերպ դրսևորելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Ադրբեջանի կողմից սանձազերծված, պարտադրված պատերազմի պայմաններում ԱՀ չճանաչվածությունը ցույց տվեց, որ ԱՀ-ն չի կարող օգտվել անվտանգության այն արտաքին երաշխիքներից, որոնցից օգտվում է համաշխարհային ընտանիքը: Չնայած այս հանգամանքին՝ ԱՀ-ն այսօր առանց արտաքին ուժերի օգնության, սեփական զինված ուժերով կազմակերպում է սեփական ժողովրդի անվտանգությունը, ինչը, թերևս, ամենագլխավոր պայմանն է պետության բնութագրական հատկանիշներում:

Տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես զսպման մեխանիզմ համակարգել է արտաքին քաղաքական, ներքաղաքական, ռազմաքաղաքական գործառույթներ: Պայմանավորված ռազմաքաղաքական իրողություններով՝ ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունն է միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, ինչն իրականացվում է աշխարհաքաղաքական իրողությունների և դիրքափոխությունների գնահատմամբ:

1991 թվականին Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը հաջորդած տասնամյակների ընթացքում գերակա է եղել այն սկզբունքը, որ որևէ պետության իրավաբանական գոյությունը կախված է ոչ թե այլ պետությունների կողմից նրա գոյության ճանաչումից, այլ միջազգային իրավունքով սահմանված պետությունը բնութագրող հատկանիշների ամրագրումից: Այսօր, առավել քան երբևէ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, խնդրում գերակա է մի ամբողջ ժողովրդի անվտանգության ապահովման բաղադրիչը՝ ճանաչման դեպքում դրա ամրագրումը միջազգային մակարդակի երաշխիքներով:

Տասնամյակներ շարունակ ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի հետաձգումը քաղաքական-դիվանագիտական զսպման մեխանիզմ էր, և ենթադրվում էր, որ դա կարող է իրականացվել Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Այսօր, առավել քան երբևէ, այդ պահը հասունացել է:

Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության ճանաչումը ոչ միայն ՀՀ, այլ նաև պետությունների համաշխարհային ընտանիքի կողմից, որովհետև պատմական, քաղաքական և իրավական բոլոր հիմքերը ԱՀ օգտին են:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու ճանապարհին կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտության լծակների վերաթարմացումը, օրենսդրական լծակներ կիրառելու բոլոր գործնական հնարավորությունները:

Կարևորում ենք նաև միջազգային մամուլի արձագանքների վերաթարմացումը, հաշվի առնելով ԱՀ ճանաչման օգտին նախկինում միջազգային մամուլում ձևավորված դրական վերաբերմունքը և համակրանքի դրսևորումները:

Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը վտանգել է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը, հետևաբար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարևորվում է նաև այն վերականգնելու համատեքստում:

Ի թիվս արտաքին մարտահրավերների՝ ԱՀ ճանաչումը պետք դիտարկվի նաև Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի և փաստացի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Արցախի Հանրապետության ստանձնած դերակատարությամբ և կոնկրետ գործողություններով, որոնք հերթական անգամ փաստում են, որ որ ԱՀ-ն կայացած ժողովրդավարական, իրավական պետություն է և հասունացել է նրա՝ որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ լինելու փաստի արձանագրումը պետությունների համաշխարհային ընտանիքի կողմից:

Նելլի Բաղդասարյան, Արցախի Հանրապետության նախագահի

միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը