ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով ռուս լրագրողներ են տուժել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հակառակորդը դարձյալ թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:
Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան: