Քաղաքականություն

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հոկտեմբերի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում թագավոր Ֆիլիպը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել հայ-բելգիական համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում