Վանդալիզմի դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին.Արցախի նախագահը Ղազանչեցոցի ավերման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելը որակում է որպես վանդալիզմ:
«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Լիլիթ Դեմուրյան