Հասարակական

«Գալաքսիի» ընկերությունները միավորվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

«Գալաքսիի» ընկերությունները միավորվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում նշում են, որ այս օրերին իրենց ամենօրյա աշխատանքով մասնակցում են բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։ Իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 միլիոն ՀՀ դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում