ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են Շուշին և Ստեփանակերտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Տագնապը շարունակվում է: Մոտ 5 րոպե առաջ իրար հետևից էլի հրթիկառոծման ձայներ լսեցինք: Բարեբախտաբար, քաղաքում դեռ հոսանք կա, բայց չի բացառվում, որ վայրկյաններ անց չլինի: Հիմա ապաստարաններում ենք, դրսում որևէ մեկը չկա: Հենց տագնապի ձայնը միանում է, բոլորը մտնում են ապաստարան, դրանից հետո ենք փորձում դուրս գալ, հասկանալ, թե ինչ վնաս է կրել քաղաքը: Այսօր ամբողջ օրը տագնապը, գրեթե, չի լռել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը: