ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին:Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում ենՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան ԻվԼը Դրիանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:
ԼՐԱՑՈՒՄ- «Մենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները- խմբ.) ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ: Վաղը տեղի կունենան հանդիպումներ Ժնևում, ապա այլ հանդիպումներ՝ Մոսկվայում»,- ասել է Ժան ԻվԼը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների առջև: Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կողմերի միջև բանակցությունների վերականգնմանը: