Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. հրթիռակոծվում է նաև Շուշին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտի: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնեց, որ երեք պայթյունի ձայն է լսել, քաղաքի մի մասը հոսանքազրկված է:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ հրթիռակոծվում է նաև Շուշին: