Արցախ

Արցախում պատերազմական հատուկ պայմաններում արդյունավետ են գործում պետական բոլոր օղակները

1 րոպեի ընթերցում

Արցախում պատերազմական հատուկ պայմաններում արդյունավետ են գործում պետական բոլոր օղակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում պետական կառավարման բոլոր օղակները: Այս մասին հավաստիացնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:

Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:

Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հարությունյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում