Շփման գծում համառ մարտեր են ընթանում. կասեցվում է Ադրբեջանի զորքերի առաջխաղացումը. ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Շփման գծում համառ մարտեր են ընթանում. կասեցվում է Ադրբեջանի զորքերի առաջխաղացումը. ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030454.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում համառ մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։
Բացի դրանից, նա նաև նշում է, որ զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը և թեզերը պետք է անտեսվեն լրատվամիջոցների կողմից:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ ՊԲ հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։ «Ես անվերապահորեն հավատում եմ մեր բանակի ուժին և վստահում նրա արհեստավարժությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է նա: