Արցախ

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. քաղաքը հոսանքազրկված է

1 րոպեի ընթերցում

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. քաղաքը հոսանքազրկված է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանըհոկտեմբերի 4-ի երեկոյան շարունակել էհարվածելԱրցախիմայրաքաղաքՍտեփանակերտին: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ երեք պայթյունի ձայն է լսել:

Նա հայտնեց, որ ներկայումս քաղաքը հոսանքազրկված է:

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին պարբերաբար հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում