Ստեփանակերտը հոսանքազրկված է. հակառակորդը թիրախավորել է էլեկտրացանցի շենքը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է:

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:

Հոկտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Մինչ այդ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանով բոլորը տեղափոխվել են թաքստոցներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Հայերեն العربية English Русский

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/11/26