Արցախ

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը. Արցախի նախագահ

1 րոպեի ընթերցում

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը. Արցախի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա։

Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ հատուկ ստորաբաժանման հետ մեկնում է առաջնագիծ՝ «իր բաժին կռիվը տալու»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում