Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստը:

«Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կառուցողական աշխատանքներ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փորձերն ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղում մարդկանց անվտանգությունը:

Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, կան մի շարք վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում. բռնությունը չի կարող լուծում լինել: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային հումանիտար իրավունքին:

Դրանից բացի մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում նաև նրան դադարեցնել ռազմական հռետորաբանությունը:

Այս ծանր պահին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»:

Հայերեն English

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26

Ասիական ինդեքսներ - 28/09/26

ՀՀ ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային լսումը

Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր