Հասարակական

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին /լրացվող/

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին /լրացվող/

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշում է Հովհաննիսյանը:Մանրամասները ճշտվում են:

ԼՐԱՑՈՒՄ - Արցախի նախագահի մամուլի խոսնակՎահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը»:

ԼՐԱՑՈՒՄ -Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ հարվածները հասցվել են ծանր զինատեսակներից: «Սա Ստեփանակերտին հասցված ամենածանր հարվածն էր»,-նշել է Բեգլարյանը:

ԼՐԱՑՈՒՄ -Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը: Ստեփանակերտի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին նետվել են, նախնական տեղեկություններով, հարվածային հրթիռներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում