Տնտեսություն

Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։ 2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում