Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, արել են հայտարարություն, որով դատապարտել են հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրումը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-հիշեցրեց խոսնակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհանդես էին եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ամենավճռական ձևով դատապարտելով բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար