ՊԲ-ն շարունակում է բոլոր ուղղություններով ձախողել թշնամու գրոհները. Արցախի նախագահ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյոբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նա: