ՊՆ-ն հրապարակել է թուրքական F-16-ի կողմից խոցված հայկական ինքնաթիռի լուսանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոցված ինքնաթիռի մնացորդների լուսանկարները հրապարակվել են ՀՀ ՊՆ «Ֆեյսբուք»-ի էջում:

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը»,- ասված է լուսանկարներին կից կատարված գրառման մեջ:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերիստորաբաժանումներինկրակայինաջակցմանմարտականխնդիրներէրկատարումյուրայինավիացիան

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Հայերեն العربية English Русский

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ