Քաղաքականություն

ՉԺՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտության կողմերը կխուսափեն լարվածության հետագա աճից

2 րոպեի ընթերցում

ՉԺՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտության կողմերը կխուսափեն լարվածության հետագա աճից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ԱԳՆ-ում հուսով են, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վանգ Վենբինի՝ պատասխանելով «Reuters» լրատվական գործակալության հարցին։

Հարցի ու պատասխանի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ամբողջությամբ։

ՀարցԿիրակի օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լուրջ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ: Սա կասկածի տակ է դնում կայունությունը Հարավային Կովկասում, որը հանդիսանում է գազա- և նավթամուղների անցման կարևոր միջանցք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Վանգ ՎենբինՄենք ստացել ենք համապատասխան զեկույցներ: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հույս ունենք, որ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում