Հայկական կողմի հրետանավորներն ականանետով թշնամու տանկեր են խոցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հրետանավորներն ականանետով թշնամու տանկեր են խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր հրետանավորները վիրտուոզ են: Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,- գրել է Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի. Էսմայիլ Բաղային՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին

Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն

ԱՄՆ նախագահն ուղերձ է հղել ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի առթիվ

Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է, որ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը

Նիկոլ Փաշինյանն ուղերձով ազդարարեց ԹՐԻՓՓ-ի մեկնարկը