Արցախ

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:

Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում